Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Ամանորյա եղևնու զարդարման պատմությունը. 1in.am

Ամանորյա եղևնու զարդարման պատմությունը. 1in.am

Ամանորյա եղևնին զարդարելու ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայում: Կա հավատալիք, որ եղևնու զարդարման սովորույթի հիմքը դրել է գերմանացի բարեփոխիչ Մարտին Լյութեր Քինգը, հայտնում է RIA Novosti-ն:

17-րդ դարի 2-րդ կեսին արդեն գերմանական ու շվեյցարական տներում փոքրիկ եղևնիներ էին ամրացվում առաստաղին՝ կոնֆետներով ու խնձորներով: Ավելի ուշ տարածում գտավ հյուրասենյակում մեծ եղևնի տեղադրելու սովորույթը:

18-19-րդ դարերում եղևնու զարդարման ավանդույթը տարածվեց ո'չ միայն ամբողջ Գերմանիայում, այլև Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում:

Ամերիկայում տոնածառերը հայտնվեցին ներգաղթյալների շնորհիվ: Սկզբում դրանք զարդարում էին մոմերով, քաղցրավենիքով ու պտուղներով, ավելի ուշ՝ մոմից, ստվարաթղթից, ապա նաև` ապակուց պատրաստված խաղալիքներով:

Եղևնին զարդարելու անբաժան մաս են դարձել ոսկեգույն, կարմիր, կապույտ տարատեսակ խաղալիքները:

21-րդ դարում արդեն ամանորյա եղևնիների վրա ավելի հաճախ է հնարավոր տեսնել կտորից, թղթից, ծղոտից, անգամ կենդանի ծաղիկներից խաղալիքներ:

Վերջին շրջանում «նորաձևություն» հասկացությունը սկսեց տարածվել նաև ամանորյա եղևնու զարդարանքների վրա:

Ներկայում նորաձև է եղևնին ձևավորել միագույն զարդերով՝ խաղալիքներ տեքստիլից, տարբեր նյութերի ու գույների՝ ոսկեգույնի ու արծաթագույնի համադրությամբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.allwomens.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ